Այսօր` հունիսի 8-ին, ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Լոռիի մարզի մի շարք համայնքներում:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, ժամը  17:15-ի սահմաններում կարկտահարություն է տեղի ունեցել մարզի Ալավերդի, Օձուն, Հագվի, Աքորի եւ Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ համայնքներում:

Ալավերդիի տարածաշրջանում տեղացած կարկուտը, NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տեւել է շուրջ 40 րոպե, ինչը մեծ վնասներ է հասցրել նշված տնտեսություններին:

Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ, ստեղծվել է հանձնաժողով վնասների չափերը պարզելու համար:

Լեռնահովիտ համայնքի բնակիչները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ սա այս տարվա ընթացքում կարկտահարության երրորդ դեպքն է, որն, ըստ էության, ամբողջությամբ վնասել է բերքը:

Կարկտահարության տակ ընկած համայնքներից եւ ոչ մեկում չկա հակակարկտային կայան: