Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր` հունիսի 11-ին, նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կրթության եւ գիտության ոլորտի մի շարք գործիչների հանձնել է պարգեւներ:
Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրվել են՝
• Միքայել Հարությունյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի վարիչ, ՏԳԹ դոցենտ,
• Ժենյա Քալանթարյանը –Երեւանի պետական համալսարանի Գրականաության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ, ԲԳԴ պրոֆեսոր,
• Մագդալենա Ջանփոլադյանը -Երեւանի պետական համալսարանի Գրականության տեսության ամբիոնի դասախոս, ԲԳԴ, պրոֆեսոր,
• Սերգեյ Գյուլնազարյանը-Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների եւ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ,
• Հրաչյա Գրիգորյանը - Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն:
ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով պարգեւատրվել են՝
• Ալբերտ Գալոյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դասախոս, ՏԳԹ, դոցենտ
• Ռուդոլֆ Վաթինյանը –մանկավարժ-կինոգործիչ
• Վրեժ Պետրոսյանը- մանկավարժ-կինոգործիչ:
ԿԳՆ պատվոգրով պարգեւատրվել է նաեւ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող, քանոնահար Նարեկ Ստեփանի Կազազյանը՝ «Եվրատեսիլ-2012» մրցույթում պատվավոր երրորդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ:




























