Տեղեկատվությունն այն մասին, որ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը եւ ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին ամուսնալուծվել են 14 տարվա համատեղ կյանքից հետո, պաշտոնապես հաստատվել է, հայտնում է rbc.ru-ն:
«Ջոնի Դեփը եւ Վանեսա Պարադին ամուսնալուծվել են` պահպանելով բարեկամական հարաբերություններ: Խնդրում եմ, հարգեք նրանց զգացմունքները եւ նրանց երեխաների անձնական կյանքը», - Ջ. Դեփի ընտանիքի ներկայացուցչի խոսքերն է մեջ բերում Fox News հեռուստաալիքը:
Հրապարակվել են նույնիսկ ամուսնալուծության հնարավոր պատճառները, դա կարող է լինել եւ Ջ. Դեփի ալկոհոլի չարաշահումը, եւ նրա քաղաքացիական կնոջ մշտական խանդի պոռթկումները:
49-ամյա Ջ. Դեփի եւ 39-ամյա Վ. Պարադիի սիրավեպն սկսվել է 1998 թվականին: Ջ. Դեփն սկսել է հանդիպել Վ. Պարադիի հետ սուպերմոդել Քեյթ Մոսից բաժանվելուց հետո: Ջ. Դեփն ու Վ. Պարադին ունեն 2 երեխա` դուստր Լիլի Ռոզան եւ որդի Ջոնը:




























