Թուրքիայի Չանաքալե նահանգի Էզնեի շրջանի ժանդարմերիայի հրամանատարը ինքնասպան է եղել։ Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ ժամդարմերիայի հրամանատար Օնդեր Գալիփը, մտնելով իր աշխատասենյակ, փակել է դուռը եւ անհայտ պատճառներով ինքնասպան է եղել։ Ժանդարմերիայի հրամանատարը ատրճանակով կրակել է իր գլխին։ Կրակոցի ձայնը լսած զինվորականները շտապել են հրամանատարի սենյակ եւ նրան տեսել արդեն սպանված։
Տեղադրություն




























