Մեծ աղմուկ հանած «Էմանուել» ֆիլմում գլխավոր դերում նկարահանված դերասանուհի Սիլվիա Կրիստելը կաթված է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում է Het Laatste Nieuws-ը, հոլանդացի դերասանուհին գտնվում է ծանր վիճակում: Նա բժիշկների հսկողության ներքո է Ամստերդամի կլինիկաներից մեկում: Նախկինում 59-ամյա Կրիստելի մոտ հայտնաբերվել էր չարորակ ուռուցք, սակայն կնոջ թուլացած վիճակի պատճառով զարգացող հիվանդության բուժումը դադարեցվել էր:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, Սիլվիա Կրիստելը 1973 թ. նվաճել է «Միսս Եվրոպայի հեռաուստատեսություն» տիտղոսը: Նույն թվականին տեղի է ունեցել նրա դեբյուտը հոլանդական «Մերկը ցանկապատի հետեւում» ֆիլմում: Այնուհետեւ Կրիստելը նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժյուստեն Ժակենի «Էմանուելը» էրոտիկ ֆիլմում:

«Էմանուելի» թեմայով պաշտոնապես նկարահանվել է 6 ֆիլմ` Կրիստելի մասնակցությամբ:

Իր դերասանական կարիերայի ընթացքում Կրիստելը նկարահանվել է մոտավորապես 60 ֆիլմում: 2006 թվականին դերասանուհին գրել է իր «Մերկը» ինքնակենսագրությունը: