Հանրահայտ հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնը հերթական սկանդալի կենտրոնում է. խորթ մայրը չի ցանկանում նրա հետ շփվել, նա Մելին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ:
Հայցում ասվում է, որ Գիբսոնը կոպտորեն բղավել է խորթ մոր վրա, երբ վերջինս փորձել է խորհրդակցել նրա հետ 93-ամյա հոր բուժման կապակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, աստղի հայր Ջոն Գիբսոնը հունիսի սկզբին ամուսնալուծության էր դիմել իր 78-ամյա կնոջից` Թեդի Ջոյ Գիբսոնից: Թեդին անձամբ պնդում է, որ իրեն հայտնի չէ լարվածության պատճառը, եւ նա հնարավորություն պիտի ունենա ամուսնու հետ խոսել Մելի բացակայությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով Reuters-ին:
Սպասվում է, որ այդ գործով դատական լսումները տեղի կունենան հուլիսի 25-ին:
Սա դերասանի ընտանեկան կյանքին առնչվող առաջին դատական գործը չէ:
2010 թվականի գարնանը Մել Գիբսոնը բաժանվեց ծագումով Ռուսաստանից Օքսանա Գրիգորիեւայի հետ: Անցյալ տարվա հունիսի վերջին ամերիկյան լրատվամիջոցները տարածեցին Գրիգորիեւայի հայտարարությունը, որում նա պնդում էր, թե Գիբսոնը խփել է իրեն: 2011 թվականի մարտին դերասանը համաձայնել է հաշտության գնալ: «Աննշան հնացանքի» պաշտոնական խոստովանությունից հետո Գիբսոնին դատարանը պայմանականորեն դատապարտել էր մինչեւ 3 տարվա կալանքի ընտանկան բռնության համար, տուգանքի եւ 16 ժամվա հասարակական աշխատանքների:




























