Ռուսաստանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այն տարբերակը, որը կբավարարի բոլոր կողմերին եւ հակամարտության կարգավորման երաշխիք կհանդիսանա: Նախագահի օգնականը նաեւ նշել է, թե հակամարտության կարգավորումը հնարավոր է տեսանելի ապագայում:
Հիշեցնենք, որ երեկ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, իսկ այսօր կայանալու է Սարգսյանի, Ալիեւի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդւի եռակողմ հանդիպումը: ԵԱՀԿ Միսնկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց նախկինում չէին անդրադարձել:




























