2009թ. մշակույթի ոլորտում ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանը դարձավ միջազգային փառատոնների երկիր, եւ դա շնորհիվ թատերական գործիչների միության՝ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը:
Իսկ ամենաբարձր մրցանակը, որին արժանացել են հայ թատերական գործիչները, Գրիգորյանը համարեց Կիրիլ Լավրովի անվան մրցանակը, որ ստացել է Ստանիսլավսկու թատրոնը՝ Պետերբուրգում կայացած փառատոնում: «Դրանից բարձր Հայաստանում ոչ ոք չի ստացել»,- նկատեց ռեժիսորը:
Ինչ վերաբերում է ձախողումներին, Գրիգորյանը ցավով նշեց փաստը, որ Սունդուկյանի թատրոնն առ այսօր մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի: «Հայաստանում մշակույթի ոլորտում այնքան ձախողում կա, որ դժվար է առանձնացնել ինչ-որ մեկը: Բայց դրանում մեղավոր ենք մենք՝ ինքներս»,- նկատեց ռեժիսորը:




























