NEWS.am-ը որոշակի կրճատումներով մեջբերում է լոսանջելեսյան լրագրող Լիանա Աղաջանյանի հոդվածը, որը հրապարակվել է «Glendale News-Press»-ում, որտեղ նա շոշափել է համակցության թեման:
«Երբեմն մենք զգում ենք, որ մենք երկու մշակույթի ենք պատկանում, մի այլ դեպքում էլ, որ նստած ենք երկու աթոռի արանքում»,- գրել է Սալման Ռուշդին:
Նրա խոսքն այն մասին է, թե ինչ է նշանակում լինել սփյուռքի մաս: Դա ամենաբնորոշ զգացումն է, երբ որեւէ մեկն ինձ հարցնում է. «Դուք որտեղի՞ց եք» – եւ սպասում է կարճ պատասխանի:
Եթե դուք սփյուռքի մաս եք, ապա կարճ պատասխան չկա, չկա մի տեղ եւ պարզ բացատրություն:
«Դուք որտեղի՞ց եք» ` այս հարցն ինձ տվել են տասնյակ անգամ վերջին մի քանի օրերին:
«Դա մի փոքր բարդ է», – ասում եմ ես: «Ես Լոս Անջելեսից եմ: Ես հայուհի եմ»,-ասում եմ ես:
Մի քանի վայրկյան անց նրանք հիշում են ինչ-որ փոքր երկիր, որը դժվարությամբ է տեսանելի առանց խոշորացույցի:
Սակայն դա նոր խնդիր է առաջացնում:
«Այսպես, դուք պետք է ռուսերեն խոսեք», – ասում են ոմանք:
Պատասխանում եմ, որ ոչ:
«Հա, երեւի վաղ եք մեկնել»:
Շարժում եմ գլուխս: Իրականում ես ծնվել եմ բոլորովին այլ երկրում` Իրան անունով, որտեղից պատերազմը ստիպել է իմ ծնողներին փախչել:
Երեւում է բարեկամական ժպիտ:
Ես միայնակ չեմ իմ եռակի համակցության մեջ: Դա ներգաղթի հետեւանքով առաջացած տաղտուկի զգացում է, զգալ քեզ ամերիկացի մի երկրում եւ չզգալ այլ երկրում, արմատներ ձգել, որոնք ամուր են դառնում օրեցօր:



























