Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհաննան մտադիր է դատի տալ իր նախկին ֆինանսական մենեջերներին հաշիվները ոչ ճիշտ վարելու համար: Հուլիսի 5-ին երգչուհու ներկայացուցիչը հայց է ներկայացրել Մանհեթանի Դաշնային դատարան: 

Մեղադրանք է ներկայացվել Berdon LLP ընկերության եւ երկու ֆինանսական գոծակալների դեմ: 

Ռիհաննան կամ Ռոբին Ֆենտին քննադատում է իր հաշվապահներին ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ անուշադրության եւ պաշտոնական իրավասությունների չարաշահման համար, որի հետեւանքով երգչուհին  մեծ քանակությամբ գումարներ էր կորցրել 2009 թվականին իր Last Girl  ձայնասկավառակի աջակցությանը նվիրված համաշխարհային համերգային շրջագայությունից հետո, գրում է   Life News-ը:

16-ամյա սկսնակ երգչուհին մենեջերներ էր վարձել 2005 թվականին` իր կարիերայի սկզբին: Այժմ Ռիհաննան մտադիր է հաղթել տվյալ գործը եւ արժանի գումարային փոխհատուցում ստանալ, ինչպես հայտարարել են նրա փաստաբանները: