Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հույս ունի լքել պաշտոնը հաջորդ տարվա ընթացքում: «Անցած տարի ես ասում էի, որ հույս ունեմ արագ լքել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, բայց ինչպես տեսնում եք, մինչեւ 2009թ. վերջը դա տեղի չունեցավ»,- ասել է ռուսաստանցի համանախագահը:

Մերզլյակովի խոսքով, նրա հեռանալը Մինսկի խմբից կարող է տեղի ունենալ առաջիկայում: «Կարծում եմ՝ դա տեղի կունենա առաջիկայում, հույս ունեմ, որ կլինի արդեն հաջորդ տարի»,- հավելել է նա, հաղորդում է ադրբեջանական Trend-ը: