Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 24-ին կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե դրանով ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայությամբ գործող երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը։




























