Հայաստանի կառավարությունը իր պահուստային ֆոնդի հաշվին հրատարակելու է Կարեն Դեմիրճյանի գիրքը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունն իր պահուստային ֆոնդից համապատասխանաբար 2 մլն 680 հազար եւ 2 մլն 000 հազար դրամ է տրամադրել Կարեն Դեմիրճյանի «Գրառումներ օրագրից» եւ Սոս Սարգսյանի «Մենք ու մերոնք…» գրքերը հրատարակելու, 5 մլն 200 հազար դրամ` «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ծրագրերին աջակցելու, 5 մլն 200 հազար դրամ էլ` «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման համար։