Դեկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին Արարատի մարզի Այգեզարդ գյուղում հնչել են կրակոցներ: Հրազենային վնասվածքներով Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 1964 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն եւ նրա որդին` 1991 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն:
Այգեզարդ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, 1947 թ. ծնված Պետիկ Ա.-ն փողոցում վիճաբանել է հարեւանի` Լեռնիկ Հ.-ի հետ եւ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` շուրջ 15 րոպե հայհոյանքներ է տեղացել նրա ու ընտանիքի անդամների հասցեին:
Շարունակելով խուլիգանական գործողությունները` Լեռնիկ Հ.-ն իր մոտ ապօրինի պահվող 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանից, մոտ 5-6 մ հեռավորությունից, կրակել է Լեռնիկ եւ Ռաֆիկ Հ.-երի ուղղությամբ` դեմքի եւ ոտքերի մասում պատճառելով վնասվածքներ:
Համագյուղացի Սուրիկ Բ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին հիվանդանոց տեղափոխելիս Պետիկ Ա.-ն կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ եւ վնասել աջ դուռը:
Կրակոցների հետեւանքով վնասվել են նաեւ Լեռնիկ Հ.-ի մոր` 1930 թ. ծնված Սիրանուշ Հ.-ի ձեռքերը:
Պետիկ Ա.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:




























