Իր հանելուկային մահվանից մեկ օր առաջ Մերլին Մոնրոն թանկարժեք կոմոդ գնելու համար չեկ է ստորագրել, գրում է «La Repubblica» պարբերականը:

Հոդվածի հեղինակը կասկած է հայտնում Մոնրոյի մահվան ամենատարածված վարկածի` ինքնասպանության առնչությամբ: «Լոս Անջելեսի «Pilgrim» կահույքի սրահում նրա ստորոգրած չեկը թվագրվում է 1962թ. օգոստոսի 4-ով,  այսինքն` մահվանից ընդամենը մեկ օր առաջ: Խոսքը 228,80 դոլարի մասին է»,-գրում է թերթը:

Ըստ հեղինակների`  դա վկայում է այն մասին, որ մարդը պատրաստվում էր  դեռ երկար շարունակել կյանքը: «Եթե մենք «հոգեբանական աուտոպսիա» անցակացնեք, այդ չեկը կլինի ամենաաինտրգող գտածոն: Նա ստիպում է մտածել, որ Մոնրոն մահանելու մտադրություն չի ունեցել», -եզրակացնում է  հոդվածի հեղինակը:

«Այդ ողբերգական գիշերը Մերլինը պետք է հանդիպեր Ռոբրտ Քենեդիի հետ, սակայն նա այդպես էլ չեկավ, ինչը դերասանուհուն հուսահատության եւ սթրեսի հասցրեց: Այլ կերպ ասած` գաղտնիքը մնում է չբացահայտված. բարբիտուրատների չափաքնակի գերազանցումը հուսահատ քա՞յլ էր, թե՞ դժբախտ պատահար»,-ասվում է հողվածի վերջաբանում: