Հարավկովկասյան երկաթուղիները ընկերությունը շուկայում շուտով կներկայանա նոր ապրանքանիշով: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը` ավելացնելով, որ ընկերությունը ձգտում է հայտնի դառնա եվրոպական շուկայում: «ՀԿԵ ազգային երկաթուղային փոխադրող է, եւ պետք է համապատասխանի միջաազգային լավագույն չափանիշներին»,- նշեց Շայդուլինը` ավելացնելով, որ այսօր ՀԿԵ-ն միջազգային հզոր լոգիստիկ ընկերություն է ստեղծում, որը զբաղվելու է տարածաշրջանում եւ հատկապես եվրոպական շուկայում բեռնափոխադրմամբ: