Քրիս Համֆրիսը ձգձգում էր Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունը, բայց ամեն բան կարող է սպասվածից ավելի շուտ ավարտվել: Այս մասին գրում էHollywoodNews.com-ը:
Լուրեր են շրջում, որ Համֆրիսը հղիացրել է մեկ այլ կնոջ այն բանից հետո, երբ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել: Այս փաստը Համֆրիսին ստիպում է կարգավորել ամուսնալուծության հարցը, որովհետեւ նրա փաստարկները շատ թույլ են` պայմանավորված նոր ստեղծված կապով:
Նշենք, որ Քրիս Համֆրիսի ընկերուհին` Միլա Սինանաժը հայտարարել է, որ ինքը հղի է Համֆրիսից: Այս մասին հաղորդել են Միլային մոտ կանգնած TMZ-ի աղբյուրները:
Նա հայտարարել է, որ Քիմի հետ ամուսնալուծությունից հետո իրեն դատարկ էր զգում, սակայն այդ հավանական հղիությունն ապացուցում է, որ նա շատ արագ վերագտել է իրեն:
Քրիսը 100 տոկոսով վստահ չէ, որ ինքն է երեխայի հայրը, սակայն Միլան պնդում է, որ Քրիսի հետ հանդիպումից հետո այլեւս ոչ ոքի հետ չի հանդիպել:
Ըստ տեղեկությունների, Համֆրիսը կխնդրի հայրության թեստ անցկացնել:
Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ նա ծիծաղում է այս ամենի վրա: Նա զավեշտալի է համարում, որ Քրիսն իրեն բարի քրիստոնյա տղա է համարում, այնինչ հղիացրել է մեկ այլ աղջկա` լինելով ամուսնացած:




























