Հոլիվուդյան դերասաններ Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի դուստրը ծնողների ամուսնալուծությունից հետո մոր հետ կբնակվի Նյու Յորքում, իսկ հայրը նրան կարող է այցելել ցանկացած ժամանակ: Նման պայմանավորվածության են հանգել զույգերը հուլիսի 10-ին ստորագրված համաձայնագրով, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Մասնավորապես, Քրուզը համաձայնել է կատարել Քեթիի պայմանները. դստեր հետ հանդիպումները կանցնեն դայակների ներկայությամբ, որոնք աշխատում են Հոլմսի մոտ: Վերջինիս պնդմամբ, Սուրին այլեւս չի հաճախի սայենթոլոգների հավաքներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հենց ամուսնու սայենթոլոգիայով տարվելն է աստղային զույգի ամուսնալուծության պատճառը: Ընդ որում, Քրուզն ընդամենը տարված չէ դրանով, նա այյսօր սայենթոլոգիայի «դեմքն է», սրբազան առաջնորդներից մեկը: Նա այնտեղ խոշոր գումարներ է ծախսում, կողմնակիցներ ներգրավում: Ասում են, որ նրա ազդեցությամբ դերասան Ուիլ Սմիթն անգամ սայենթոլոգիական դպրոց էկառուցել: Աղանդի հետեւորդներ են նաեւ Ջոն Տրավոլտան, դերասանուհիներ Միմի Ռոջերսը եւ Քիրսթի Էլլին, երգչուհի Շերի նախկին ամուսին Սոննի Բանոն, Ջազմեն Չիկ Կորիան, Էլվիս Փրեսլիի կին Պրիսցիլան եւ դուստրը` Լիզա-Մարին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, աստղային զույգը նախանական համաձայնագիր է ստորագրել ամուսնալուծության եւ վեցամյա դստեր խնամքի վերաբերյալ:
Կողմերի փաստաբանների պնդմամբ` Քրուզը եւ Հոլմսը գոհ են ձեռքբերված պայմանավորվածությունից: Ամուսնալուծության գործընթացի վերջնական լսումները կկայանան հուլիսի 17-ին:
«Սայենթոլոգիայի եկեղեցին» կրոնական կազմակերպություն է, որը շատ երկրներում աղանդ է համարվում:




























