Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, հուլիսի 10-ին, Sotheby's աճուրդում ավելի քան 236,5 հազար դոլարով վաճառվել է հայտնի անգլիացի գրող Ջեյն Օսթինի ոսկյա մատանին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը, աճուրդի կազմակերպիչները նշել են, որ ակնկալում էին այն վաճառել 35-40 հազար դոլարով: Գնորդի անունը չի հաղորդվում:
Նշենք, որ նախորդ տարի Օսթինի «Ուոթսոնները» անվանումով անավարտ վեպի ձեռագիրը Sotheby's աճուրդի տանը վաճառվել էր ռեկորդային 1,4 մլն դոլարով:
Ջեյն Օսթինը անգլիացի գրող է, որ ստեղծագործել է XVIII եւ XIX դարերում: Նրա ստեղծագործությունների մեծ մասն էկրանավորվել է:




























