Թուրքիայի Վան նահանգում հուլիսի 20-ի երեկոյան հերթական ցնցումն է գրանցվել: Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝Վան նահանգի Գյուլսունլեր գյուղի մոտ հուլիսի 20-ին, ժամը 19:20 (Երեւանի ժամանակով 20:20) գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ:
Նշենք, որ մահմեդականների ամենահայտնի տոնի՝ Ռամադանի առաջին օրը տեղի ունեցած երկրաշարժը Վանի բնակչության մեջ խուճապ է առաջացրել, քանի որ երկրաշարժի պահին քաղաքացիները պատրաստվում էին նստել տոնական իֆթարի սեղանի շուրջ:




























