Գյումրիում, հուլիսի 22-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Ղանդիլյան փողոցի 77/Ա շենքի թիվ 26/27 բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 26-ամյա Վարուժան  Դ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, տան լոգարանում` ջրատաքացուցիչից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է քննություն: