Երեւանում, այսօր հուլիսի 23-ին գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում  ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Լեւոն Գ.-ն շշով խփել է Սերգեյ Ղ.-ի գլխին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Սերգեյ Ղ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացանք նաեւ, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: