«Բարգավաճ Հայաստան» կուսացությունը չի ստրագրել Վահե Ավետյանի գործով կազմած ընդդիմության հարցաշարի տակ: Այդ մասին NEWS.am-ի թղթացին հաղորդեց ԲՀԿ խբակցության անդամ («Հզոր հայրենիք» կուսակցություն) Ստեփան Մարգարյանը, ով ԲՀԿ-ից մասնակցել է հարցաշարի ձեւավորմանը` ՀՅԴ-ից, Ժառանգությունից եւ ՀԱԿ-ից մեկական ներկայացուցչի հետ:
«Խնդիրն ինքը` հարցաշարը չէ. հնարավոր է` մենք էլ հանդես գանք նման նախաձեռնությամբ: Մեզ համար անընդունելի է «Ժառանգության» դրսեւորած գործելակերպը: Տպավորություն էր ստեղծվել, որ նրանք պայքարում են մեր դեմ, եւ կարծես թե ինքնուրույն չեն կայացնում իրենց որոշումները: Դրա համար «Ժառանգության» մասնակցությամբ ձեւաչափերին մաս կազմելուց առայժմ որոշել ենք ձեռնպահ մնալ։ Մենք պատրաստ ենք նման փաստաթուղթ ստորագրել ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ», – ասաց Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հարցաշարը կազմել էին ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու Հայ ազգային կոնգրեսը` ուղարկելով այն Հայաստանի կառավարության ու Գխավոր դատախազությանը` ակնկալելով սահմանված ժամկետում պատասխաներ ստանալ Վահե Ավետյանի եւ նրա հետ մի քանի այլ անձանց դեմ դաժան ծեծի եւ բռնության հետ առնչվող մանրամասն փաստերի վերաբերյալ:




























