«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կարող է նաեւ միայնակ ստորագրել «Հարսնաքարի գործով» ՀՀ կառավարությանն ուղղվելիք հարցաշարը: NEWS.am-ին թղթակցին նման կարծիք հայտնեց Ազգային Ժողովի պատգամավոր, ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ՀԱԿ-ից մանակցել է հարցաշարի ձեւավորման աշխատանքային խմբին` ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ միասին:

Ջհանգիրյանը նշեց, որ ԲՀԿ-ն իր հրաժարվելու պատճառները Կոնգրեսի խմբակցությանը չի ներկայացրել, սակայն համանման փաստաթուղթ կարող է ստորագրել նաեւ միայնակ. ՀԱԿ-ի համար դա սկզբունքորեն մերժելի չէ: «Թող ստորագրեն առանձին, դրա մեջ որեւէ խնդիր չեմ տեսնում: ԱԺ-ի կանոնակարգի մասին օրենքը թույլ է տալիս ոչ միայն խմբակցություններին, այլեւ անհատ պատգամավորերին նման կերպ հնչեցնելու իրենց խոսքը», - ասաց Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ հարցաշարը կազմել էին ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու Հայ ազգային կոնգրեսը` ուղարկելով այն Հայաստանի կառավարության ու Գխավոր դատախազությանը` ակնկալելով սահմանված ժամկետում պատասխաններ ստանալ Վահե Ավետյանի եւ նրա հետ մի քանի այլ անձանց դեմ դաժան ծեծի եւ բռնության հետ առնչվող մանրամասն փաստերի վերաբերյալ: