Երեւան-Գյումրի ճանապարհի 36-րդ կմ-ին, հուլիսի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Վոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կանանց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.10-ին, վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























