Հուլիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց G-500» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մարմաշեն խճուղու եւ Մուշ-2 թաղամասի խաչմերուկում բախվել է թիվ-50 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-32213»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: