Ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ 37-ամյա Արմինե Մ.-ն վերջին մեկ ամսում հյուրընկալվելով երեք ծանոթների տներում՝ գողացել է կանացի կոշիկներ, թեյի սպասք, ափսեներ եւ բաժակներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արմինե Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























