Հայաստանի կառավարությունը մոտ 2.3 մլն դրամ կհատկացնի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի տեղադրման նպատակով: Գումարը ՀՀ մշակույթի նախարարությունը կհատկացնի Ա. Հարությունյանի աղջկան` Նարինե Քութչուկյանին` նրա դիմում-խնդրանքի հիման վրա: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ կոմպոզիտոր եւ դաշնակահար Ա. Հարությունյանը մահացել է 2012 թ. մարտի 28-ին` 92 տարեկան հասակում: