Դատախազության կողմից անարժեք եւ վիրավորական պիտակներով, դատարկ ու մոլորեցնող «փաստարկներով» համեմված դեմագոգիկ եւ երկարաշունչ հայտարարությանը թերեւս անիմաստ է մանրակրկիտ անդրադառնալը: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Ցավոք, օրինականության, արդարության եւ ճշմարտախոսության հետ հեռավոր աղերսներ ունեցող դատախազության առանձին անհատներ տասնամյակներ շարունակ վարկաբեկել են իրենց համակարգը, այժմ էլ փորձում են վարկաբեկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Մենք բարձր ենք գնահատում դատախազության հարյուրավոր ազնիվ եւ գրագետ աշխատակիցների գործունեությունը, եւ վստահ ենք, որ առանձին դատախազների խախտումները չեն ստվերի ողջ համակարգի գործունեությունը: Հուսով ենք, մոտ ապագայում, մարդու իրավունքների եւ օրենքի խախտումները այդ համակարգի կողմից էականորեն կնվազեն:

Միեւնույն ժամանակ հայտնենք, որ Անահիտ Վարդանյանի գործով դատախազության խախտումների նոր մանրամասները ներկայացված են այստեղ», -ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: