Հունվարի 29-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կհանդիպեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների էներգետիկայի նախարարները: Նրանք քննարկելու են Սեւծովյան էներգետիկ շուկայի զարգացմանն ու ինտեգրացմանը, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 22-ին Բաքվում ՍԾՏՀԿ-ի նախագահությունը Ադրբեջանից անցել է Բուլղարիային: Բուլղարիայի նախագահության շրջանում նախատեսվում է, որ կհանդիպեն անդամ երկրների կրթության, տրանսպորտի եւ տեխնոլոգիաների նախարարները:




























