Լեռնային Ղարաբաղում շարունակվում են վերացվել Նոր տարվա առաջին օրերին տեղի ունեցած փոթորկի հետեւանքները։
Առավել շատ տուժել է Շուշին, որտեղ քամին քշել-տարել է բազմաբնակարան շենքերի ու սեփական տների տանիքներ, կտրել էլեկտրալարեր եւ այլն։ Տարերքի վնասները հաշվարկող եւ դրանք վերացնող օպերատիվ խումբը հայտնել է, որ փոթորկի արդյունքում տուժել են 8 բազմաբնակարանային շենքեր, 2 վարչական շինություններ եւ 15 սեփական տներ։
Շուշիում վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարությամբ խորհրդակցություն է անցկացվել, որտեղ որոշվել են փոթորկի հետեւանքները վերացնելու միջոցները, տրվել են կոնկրետ առաջադրանքներ։
Ստեփանակերտում եւս վնասվել են բազմաթիվ շենքեր, որոնցից մեկի տանիքը քամին ամբողջությամբ քշել-տարել է։ Մոտավոր հաշվարկներով ԼՂՀ մայրաքաղաքին 25-30 մլն դրամի վնաս է հասցվել։
Տարերքից տուժել են նաեւ Ասկերանի, Մարտակերտի եւ Հադրութի շրջանների մի քանի գյուղեր։ Հասարական նշնակության շենքերը կվերականգնվեն պետական միջոցներով, իսկ սեփական տների տերերին շինանյութ կտրամադրվի։




























