Վաղը՝ հունվարի 9-ին տեղի է ունենալու 40 հայ խաղաղապահների Աֆղանստան ուղարկելու հանդիսավոր արարողությունը:
Հայկական զորախմբի կազմում ընդգրկված են 36 հետեւակային, կապի 3 սպա եւ մեկ ռազմական բժիշկ: Հայկական զորախումբը խաղաղապահ առաքելությունն իրականացնելու է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության բազմազգ ուժերի կազմում (ISAF), մասնավորապես՝ գործելու է գերմանական զինվորական ստորաբաժանման կազմում եւ ենթարկվելու է ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Հայկական խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելությունն սկսելուց առաջ հայկական զորախումբը Գերմանիայում անցել է երեքշաբաթյա պատրաստություն։




























