Օգոստոսի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում,  «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում  վրաերթի է ենթարկել 22-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 21-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: