Օգոստոսի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 26-րդ կմ-ին  «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել հանդիպակաց գոտի եւ շրջվել, ինչի  հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 21-ին, ժամը 07.00-ին, Երեւանի Մոլդովական եւ Թոթովենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Օպել Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենաներ:

«Օպել Ֆրոնտերա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Օգոստոսի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում,  Երեւան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին    մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 21-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս  է եկել հանդիպակաց  գոտի եւ բախվել  «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենայի: «ԳԱԶել»-ի վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: