Վաղը՝ երեկոյան ժամը 18-ին, Երևանի Տիգրան Մեծ 30 հասցեում տեղի կունենա Դիանա Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը: Թաղումը տեղի կունենա հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 13-ին, նույն հասցեից:

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը 16-ամյա Դիանա Սիրունյանը մահացել էր այսօր` օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։