Գյումրիի քաղաքապետարանը հերքել է, թե քաղաքապետարանի շենքից տեխնիկա ու գույք է դուրս բերվում:

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին ժամերին մամուլում եւ կայքերում տարածվող  այն տեղեկությունը,  թե Գյումրիի  քաղաքապետարանից տարվում է տեխնիկա, գորգեր,  կահույք , լկտի սուտ է:  

«Տանելու» մոլոցքը  բնորոշ է բարոյականության այլ  նորմեր դավանողներին:

Վստահաբար  կարող ենք ասել, որ այդօրինակ բամբասանքները շրջանառության  մեջ  են  դրված  մեկ օրվա կյանքի համար հորինված  «անունների» կողմից:

Զարմանալի է, որ մամուլը  տեղ է տալիս անառողջ մտքեր տարածող «ցեխերի» արտադրանքին  եւ չգիտես ինչից դրդված, կեղծ  տեղեկատվությունը տարածում կայքերում եւ թերթերում:

Գյումրիի քաղաքապետարանում  որեւէ իր անգամ չի տեղաշարժվել, քաղաքապետարանը   շարունակում է իր  բնականոն աշխատանքը:

Գյումրիի  գործող  քաղաքապետի թիմը, ինչպես ասում են «պօդ կլյուչ»  կառուցած քաղաքը եւ  քաղաքապետարանի շենքը փոխանցում է հաջորդներին, նախապատրաստվելով առաջիկայում   վերստին կյանքի կոչել  Գյումրիին վերաբերող անավարտ թողած  ծրագրերը»: