Կաբարդինո-Բալկարիայում նախօրեին անհետ կորել են չորս ալպինիստներ։

Այսօր նրանց որոնելու համար այնտեղ ավելի քան 30 փրկարարներ են ուղարկվել։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, որոնողական աշխատանքներին են միացել նաեւ մեկ ուղղաթիռ եւ վարժեցված շներ։ Այն շրջանում, որտեղ կորել են ալպինիստները, ձնաբուքի հավանականությունը դեռեւս մեծ է։

«Ինտերֆաքսի» տվյալներով ինը մարդուց բաղկացած ալպինիստների խումբը ժամանել է «Բեզենգի» ճամբար՝ մարզումների համար։ Առավոտյան ուշադրություն չդարձնելով վատ եղանակի վրա՝ նրանք բարձրացել են լեռներ։

Չորս մարզիկների հաջողվել է ինքնուրույն կերպով դուրս գալ ձյան տակից եւ հայտնաբերել խմբի առաջնորդի մարմինը։ Ներկա դրությամբ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։