Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի սպան ինքնասպան է եղել՝ կրակելով «Կալաշնիկով» ինքնաձիգից։ Դեպքը պատահել է նախօրեին՝ հունվարի 8-ին, Չեչնիայում։
«Интерфакс»-ի հաղոդմամբ սպան ինքնասպան է եղել կնոջ հետ հեռախոսային վեճից հետո։
Որոշ տվյալների համաձայն՝ մահացածի կինը գրագիր է եղել ամուսնու ծառայած զորամասում։ Ներկա պահին պարզվում են բախման հանգամանքերը։ Իրականացվում է հետաքննություն։




























