2005թ. հետո առաջին անգամ վենեսուելական ազգային արժույթը՝ բոլիվարը, կարժեզրկվի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսը։
Արժույթի անկումը կկազմի 17- 50 տոկոս։ Վենեսուելայի առաջնորդի խոսքով, երկրի կառավարությունը ամերիկյան դոլարի հանդեպ բոլիվարի համար երկու տարբեր փոխարժեք կսահմանի, մեկը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների, մյուսը՝ այլ գործարքների համար։
Մինչ այժմ մեկ դոլարին համարժեք է եղել 2.15 բոլիվարը։ Այժմ այն կկազմի 2.6 բոլիվար՝ մեկ դոլարի դիմաց առաջնային գործարքների, եւ 4.3 բոլիվար մեկ դոլարի դիմաց՝ այն ապրանքների համար, որոնք մեծ պահանջարկ չունեն։
Չավեսի կարծիքով, այսպիսի քայլը թույլ կտա երկրի տնտեսությանը դուրս գալ ռեցեսիայի վիճակից, որում հայտնվել էր անցած տարի։



























