Նյու Յորքում հունվարի 13-ին կայանալու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում տարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությանը:

ԱԽ նիստին մասնակցելու են տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային կազմակերպությունների, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի ղեկավարներ եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Միջոցառմանը մասնակցելու համար հունվարի 11-ին ԱՄՆ է մեկնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը, սպասվում է, ելույթ կունենա ԱԽ բաց բանավեճերի ժամանակ:

Նախատեսված է նաեւ Բորդյուժայի առանձին հանդիպումը Պան Կի Մունի, նաեւ նրա քաղաքական հարցերով տեղակալ Լինն Պեսկոուի եւ ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական հանձնաժողովի ղեկավարության հետ:

Նիստի ամենասուր թեմաներից է լինելու իրավիճակն Աֆղանստանում: