Պակիստանում թալիբների առաջնորդներից մեկը, որը հայտնի է որպես դաշտային հրամանատար Իրֆան, հունվարի 9-ի գիշերը պայթեցրել իրեն, որ գերի չընկնի կառավարական զորքերի ձեռքը:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, նվազագույնը 8 մարդ է տուժել միջադեպի արդյունքում:

Ահաբեկչի չորս կողմնակիցներ ձերբակալվել են հատուկ գործողության ժամանակ, որն իրականացվել է Փեշավար քաղաքի արվարձանում: Տանը, որտեղ նրանք թաքնվել էին, հայտնաբերվել է զենք, զինամթերք եւ մի քանի «մահապարտի գոտի»՝ պայթուցիկով, հայտնում է ՌԻԱ-Նովոստին: