Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում «Ժամանակ» օրաթերթի թղթակիցը կանխել է ապօրինությունը 10/14 ընտրատեղամասում:

Լրագրող Քրիստինե Խանումյանը NEWS.am-ին հայտնեց, որ կասկածելի դեմքերով մի խումբ է ժամանել Նար-Դոսի անվան 14 դպորցում տեղակայված տեղամաս՝ բոլորովին նոր անձնագրերով: Լրագրողը պահանջել է անձնագիրը եւ տեսել, որ նկարն ու հաշվառման վայրը առկա են, սակայն տվյալ անձի անունը չկա ընտրացուցակում: Դրանից անմիջապես հետո խումբը հեռացել է տեղամասից՝ առանց քվերակելու: Քիչ անց, ըստ Քրիստինե Խանումյանի՝ տեղամաս է ժամանել հաջորդ խումբը, բացառապես կանայք, եւ պատմությունը կրկնվել է: Խումբը նույնպես հեռացել է առանց քվեարկելու: