Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում ժամը 14-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 11 տոկոսը՝ 6126 ընտրող: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը:

Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ՝ ընտրատարածում ընտրություններին մասնակցել էր 2,62 տոկոսը կամ 1461 ընտրող: Թիվ 10 ընտրատարածքում ընտրողների ցուցակներում գրանցված են 55851 ընտրողներ:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում որպես թեկնածու են առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից»: