Փրկարարները գտել են Թբիլիսիում փլուզված շենքի փլատակների տակ մնացած չորրորդ աշխատակցի մարմինը։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեն։
Փլուզման պահին շենքում շինարարական աշխատանքներ են ընթանալիս եղել։ Փլուզումից քիչ անց գտնվել են երկու զոհվածների մարմինները։
Դեպքի մանրամասները ճշտելու համար փորձաքննություն է նշանակված։




























