ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 10 ընտրատարածքից ընտրախախտումների մասին որեւէ բողոքներ չի ստանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը։

Չնայած սրան՝ 10-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում որոշ լրագրողների, իրավապաշտպանների եւ քաղաքական գործիչների հանդեպ բռնություն է կիրառվել։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեպքում գործը հասել է հոսպիտալացման։

Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուները երեքն են՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից եւ մարքսիստ Դավիթ Հակոբյանը։