Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանի նախընտրական շտաբում որեւէ խախտում կամ միջադեպ չի արձանագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սիմոնյանի շտաբի պատասխանատու Գեորգի Ռաֆյանը:

Վերջինիս խոսքով, իրենց շտաբն ընտրությունների ընթացքը շատ նորմալ է գնահատում: «Մեզ մոտ ոչ մի խախտում, ոչ մի միջադեպ չի գրանցվել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում որպես թեկնածու են առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից»: