Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում ժամը 17-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 19,39 տոկոսը՝ 10 827 ընտրող: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը:
Հիշեցնենք, որ ժամը 11-ի դրությամբ՝ ընտրատարածում ընտրություններին մասնակցել էր 2,62 տոկոսը կամ 1461 ընտրող, իսկ ժամը 14-ի դրությամբ՝ մոտ երեք անգամ ավելի շատ, 11 տոկոսը կամ 6126: Թիվ 10 ընտրատարածքում ընտրողների ցուցակներում գրանցված են 55851 ընտրողներ:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում որպես թեկնածու են առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից»:




























