Նախնական տվյալներով, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած Հայաստանի խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում առաջատարը «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանն է: Նախնական տվյալներով, որ ստացվել են 34 տեղամասերից 28-ից, նա ստացել է մոտ 5500 ընտրողների ձայներ: Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ներկայումս անազատության մեջ գտնվող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այս պահին հավաքում է մոտ 4000 ձայն: