Կապանի քաղաքապետի ինքնաբացարկից հետո Կապանում մենք չենք ունենալու ընտրովի քաղաքապետ: Այս մասին այսօր` օգոստոսի 31–ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով, այս պահի դրությամբ ովքեր առաջադրվել էին որպես քաղաքապետի թեկնածու, կարելի է ասել չեն գտել այն կոնսենսուսը, որով պետք է հանդես գային եւ այդ պատճառով էլ նման բացարկներ տեղի ունեցան: «Երբ կոնսենսուսը տեղի չի ունենում, հետեւաբար բռնությունները, ճնշումները կամ այլ ձեւի միջամտությունները չեն բացառվում:Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այնտեղ տեղի չեն ունենալու համյանքապետի ընտրություններ»,- նշեց Զարուհի Փոստանջյանը` ամփոփելով, որ Կապանում չենք ունենալու ընտրովի քաղաքապետ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























