ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը, ս.թ օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի եւ Լոռիի մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է արգելված եղանակով իրականացվող  որս:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնապահպանական տեսչական խումբն առգրավել է 147 հատ կենդանի լոր եւ արգելված տեսակի որսագործիքները` ցանցեր, լուսարձակներ:

Կազմվել է համապատասխան արձանագրություններ, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս, ինչը կազմել է 294 հազ. դրամ, գործը գտնվում է  վարչական վարույթում:

Ապօրինի որս իրականացրած անձիք կհրավիրվեն ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊ տեսչություն`  վարչական վարույթ իրականացնելու համար:

Օգոստոսի 30-ին կազմակերպվեց կենդանի լորերի բաց թողումը մայր բնություն:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը մշտական  հսկողություն է իրականացնում ՀՀ որսահանդակներում :

ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ եւս զգուշացնում է. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է որսն իրականացնել արգելված որսագործիքներով եւ միջոցներով: